ՂԱՐԱԲԱՂԵԱՆ ՇԱՐԺՄԱՆ 25-ԱՄԵԱԿԻ ՀԱՇՈՒԵԿՇԻՌԸ

ՂԱՐԱԲԱՂԵԱՆ ՇԱՐԺՄԱՆ 25-ԱՄԵԱԿԻ ՀԱՇՈՒԵԿՇԻՌԸ

1988 թ. Փետրուարին սկսուած Ղարաբաղեան շարժումը 1990-ականների սկզբներից փոխակերպուելով Հայաստանի երրորդ Հանրապետութեան եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան ձեւաւորման զուգահեռ գործընթացների‘ իր գաղափարներն ու նպատակները փոխանցեց ազգերի մրցակցութեան ու համագործակցութեան համաշխարհային թատերաբեմում՝ հայութեանը ներկայացնող պետական կազմաւորումներին։
Իսկ Շարժման  նման վերակերպաւորմանը յաջորդած Ղարաբաղեան պատերազմը արձանագրեց ոչ միայն հայրենի տարածքների մի մասի ազատագրման, այլեւ Մեծ Եղեռնից յետոյ հայութեանը համակած զոհի բարդոյթի յաղթահարման իրողութիւնները։ Ուստի յետպատերազմեան տարիներին‘ Ղարաբաղեան հակամարտութեան չկարգաւորուած լինելու պայմաններում, այս ձեռքբերումները պահպանելու եւ ամրապնդելու խնդիրն անխուսափելիօրէն տեղափոխուեց Ատրպէյճանի հետ ռազմավարական դիմակայութեան հարթութիւն։ Սկսուեց հայ-ատրպէյճանական հեռակայ մրցակցութիւն կեանքի բոլոր բնագաւառներում‘ քաղաքականութիւնից մինչեւ տնտեսութիւն, բանակաշինութիւն, մշակոյթ եւ անգամ պատմութեան գիտական ուսումնասիրութիւն։
Նման պայմաններում ժամանակի գործօնի վճռորոշ դերակատարութիւնը գիտակցելու առաջադրանքը շարունակաբար ստիպել եւ այսօր էլ ստիպում է մեզ խորութեամբ ընկալելու եւ ինքներս մեզ համար վերաիմաստաւորելու ռազմարուեստի մեծագոյն տեսաբան Կարլ ֆոն Կլաուզեւիցի »Պատերազմը քաղաքականութեան շարունակութիւնն է, սակայն այլ միջոցներով«  եզրայանգումը։  Քանզի անցած տասնամեակներում այս  թեւաւոր ասոյթի տրամաբանութիւնը մեզ համար շրջուել ու վերածուել է »Քաղաքականութիւնն էլ պատերազմի շարունակութիւնն է, սակայն այլ միջոցներով« բանաձեւի։ Սրանից բխում է, որ Ղարաբաղեան շարժմանն ու պատերազմին յաջորդած տարիներին մեր հաւատարմութիւնը Շարժման իտէալներին ու նահատակ-ազատամարտիկների յիշատակին ուղիղ համեմատական է հայկական երկու պետութիւնների ներուժ-կարողականութեան մեծացման եւ հակադարձ համեմատական‘ Ատրպէյճանի համեմատ նրանց հնարաւորութիւնների նուազման միտումին։
Անշուշտ, գնահատման այս ճշգրիտ ու առարկայական չափանիշը վիճակագրական տուեալների համեմատական քննութեան դաշտ տեղափոխելու համար հարկ է որոշակի սրբագրումներ կատարել մեզանում ու մանաւանդ‘ Ատրպէյճանում յաճախ արհեստականօրէն ուռճացուող պաշտօնական թուերի մէջ։ Սակայն դրանցում միանգամայն հնարաւոր մասնակի անճշդութիւնները եւ անգամ պաշտօնական Պաքուին դեռեւս խորհրդային շրջանից բնորոշ վիճակագրական աճպարարութիւնները  որեւէ կերպ չեն կարող քօղարկել անցած տարիներին արձանագրուած  այն հիմնական միտումները, որոնց հետ բախւում ենք ամէն քայլափոխի։
Ղարաբաղեան պատերազմի նախօրէին‘ 1980-1990-ականների սահմանագծին, Հայաստանն ու Ատրպէյճանը, իսկ աւելի լայն‘ տարածաշրջանային առումով, հայերն ու ատրպէյճանցիները ունէին համեմատելի տնտեսական եւ ժողովրդագրական ցուցանիշներ, որոնց առկայութեան պայմաններում առաջին փլան էր դուրս եկել մարդկային գործօնը‘ որակական յատկանիշների իր ողջ գունապնակով. միտք,  հմտութիւն, կազմակերպուածութիւն եւ հաւատ։ Դա պայմանաւորուած էր նրանով, որ 1960-1980-ականներին Խորհրդային Հայաստանը տպաւորիչ յաջողութիւններ էր արձանագրել երկրի արդիւնաբերականացման եւ իր փոքր տարածքներում հայութեան համեմատաբար մեծ զանգուածներ կեդրոնացնելու գործում։
Աւելին‘ 1980-ականների վերջերին մեր երկրի ունեցած մօտ 3.5 միլիոն ազգաբնակչութեամբ եւ դրան գումարած‘ իւրաքանչիւրը 400-450 հազարի սահմանագծին տատանուող  ատրպէյճանահայութեամբ եւ վիրահայութեամբ, տարածաշրջանի ողջ հայութիւնը մօտաւոր հաշուարկներով կազմում էր Ատրպէյճանի ոչ հայկական եւ Հարաւային Կովկասի ատրպէյճանական բնակչութեան ընդհանուր թուաքանակի կէսից աւելին. մօտ 4,4 միլիոն‘ 7,2 միլիոնի դիմաց, ինչը միանգամայն համեմատելի ցուցանիշ էր։
Յաջորդ տասնամեակում, անգամ 1988 թ. երկրաշարժից ու Ղարաբաղեան պատերազմից յետոյ էլ, Հայաստանը սկզբունքօրէն չէր զիջում Ատրպէյճանին նաեւ իր տնտեսութեան հիմնական ցուցանիշներով։ Այսպէս‘ պատերազմից ընդամէնը 3 տարի անց‘ 1997-ին, ըստ »Տասիսի« 2000 թ. հրատարակած  Հարաւ կովկասեան տարածաշրջանի վիճակագրական տարեգրքի Հայաստանի պետական պիւտճէի եկամտային մասը եղել է 350,1, իսկ Ատրպէյճանինը‘ 599,2 միլիոն տոլար, այսինքն‘ մօտ 1,5 անգամով աւելի։
Նման պայմաններում, սկզբունքային նշանակութիւն չունեցաւ նոյնիսկ ԽՍՀՄ-ից ժառանգութիւն մնացած զինամթերքի քանակութեան առումով մարտական գործողութիւնների սկզբում Ատրպէյճանի ձեռք բերած մեծ առաւելութիւնը։ Փորձագիտական գնահատականներով‘ այն դիտարկւում էր 22 անգամի սահմաններում, քանի որ մինչեւ 1991 թուականը Ատրպէյճանում էին գտնւում ԽՍՀՄ-ի Անդրկովկասեան ռազմական կայանի  հիմնական‘ թիկունքային զինապահեստները, որոնք, բնականաբար,  թալանուեցին Ժողճակատի կողմից ։ Այս որոշ չափով ուռճացուած ցուցանիշն  անգամ խոչընդոտ չդարձաւ Ղարաբաղեան պատերազմում ձեռք բերուած յաղթանակի համար, որովհետեւ հայկական կողմը նորանկախ Ռուսաստանի հանդէպ հաշուենկատ քաղաքականութեան եւ այլ միջոցներով գտաւ նման առաւելութիւնը չէզոքացնելու հնարաւորութիւններ։
Աւելին‘  Ղարաբաղեան շարժումն ու դրան յաջորդած պատերազմը 1990-ականների առաջին կէսին զգալիօրէն կրճատեցին մեր հակառակորդ Ատրպէյճանի քանակական գերակշռութիւնը թէ՛ տարածքների, թէ՛ տնտեսական ներուժի եւ թէ՛ մարդուժի տեսանկիւնից։ Արդիւնքում‘ թէեւ պատերազմից յետոյ էլ Ատրպէյճանն ունէր որոշ‘ զուտ թուաբանական առաւելութիւններ, սակայն երկու երկրների  կարեւորագոյն ցուցանիշները արդէն աւելի քան համեմատելի, նոյնիսկ հաւասարազօր մեծութիւններ էին։ Եւ իրականում‘ սա էր Ղարաբաղեան պատերազմի այն ռազմավարական  ձեռքբերումը, ինչը յետպատերազմեան տասնամեակներում թոյլ էր տալիս վստահութեամբ նայել մեր ապագային։
Սակայն, սկսած 2000-ականների կէսերից »Պաքու-Թբիլիսի-Ջէյհան« նաւթամուղի կառուցումն աւարտելու եւ այլ ուժանիւթի ծրագրերի գործարկման միջոցով, Ատրպէյճանը կարողացաւ բեկում մտցնել Հայաստանի հետ հեռակայ տնտեսական մրցակցութեան եւ դրա հետ կապուած‘ բնակչութեան վերարտադրութեան ասպարէզներում, իսկ 2000-ական թուականների վերջերից  անցաւ հիմնական ռազմատեխնիկական ցուցանիշներով եւս վճռական առաւելութեան հասնելու քաղաքականութեան իրականացմանը, այսինքն‘ ռազմավարական գերակշռութեան ապահովմանը։
Այսպէս‘ այս մտահոգիչ իրադարձութիւններից մօտ մէկ տասնամեակ անց‘ 2008-ին, մեր հակառակորդի 1997-ին ունեցած  1,5 անգամի առաւելութիւնը տնտեսութեան հիմնական բնագաւառներում արդէն հասել էր մօտ 4-5 անգամի ։ Իսկ 2011-ին, Հայաստանի Հանրապետութեան արձանագրած 17.941 միլիառ տոլարի (մէկ շնչին‘ 5384 տոլար) խիստ համեստ համախառն ներքին արդիւնքի դիմաց՝ Ատրպէյճանն արդէն ունէր 94.318 միլիառ տոլարի (մէկ շնչին‘ 10.340 տոլար) տպաւորիչ արդիւնք ։
2000-ականներին Հայաստանից առաջ պոկուելու եւ ուժերի յարաբերակցութիւնը փոխելու մտահոգիչ գործընթացներ արձանագրուեցին նաեւ ժողովրդագրական հաշուեկշռի ասպարէզում։ Այսպէս‘ շուրջ 10 տարի »տարօրինակ կերպով« անընդհատ 3 միլիոնի սահմանագծին տատանուող, իսկ իրականում նուազող Հայաստանի բնակչութիւնը 2011 թ. Հոկտեմբերի 12-21-ի մարդահամարի տուեալներով կազմեց
3.018.854, որից հանրապետութիւնում մշտապէս բնակուող‘ 2.871.771։ Ուստի որքան էլ անվիճելիօրէն ուռճացուած լինի մէկ տարի անց‘ 2012-ի մարդահամարով ստացուած Ատրպէյճանի 9.493.600-ը, բոլոր դէպքերում, այն մեր երկրում  առկայ իսկական ազգաբնակչութեանն արդէն գերազանցում է 3 անգամով ։
Մի փոքր այլ դրութիւն  ստեղծուեց կողմերի հիմնական ռազմատեխնիկական ցուցանիշների բնագաւառում, որոնց մի մասը թէեւ գաղտնի էր պահւում, բայց փոփոխութիւնների ընդհանուր միտումն այստեղ էլ ակնյայտ էր անգամ անզէն աչքով։ Եւ որեւէ գաղտնիք չենք բացի, եթէ պնդենք, որ վերջին տարիներին ուժերի խարխլուող յարաբերակցութիւնը »դիմանում է« որակական որոշ ցուցանիշների եւ կողմերի միջեւ հաւասարակշռութեան պահպանման նպատակ ունեցող Ռուսաստանի ռազմատեխնիկական աջակցութեան շնորհիւ։ 
Եզրակացութիւնը պարզ է. սկսած 1990-ականների վերջերից‘ Հայաստանը պարտութիւն է կրել Ատրպէյճանից տնտեսական մրցակցութեան եւ դրա վրա հիմնուող‘ հակամարտող կողմերի ուժերի ու հնարաւորութիւնների փոփոխութեան ասպարեզում։
Հարց է առաջանում. ի վերջոյ, տարածաշրջանի եւ ընդհանրապէս համաշխարհային պատմութեան մէջ այդ ե՞րբ է եղել, որ հայը խաղաղ-տնտեսական մրցակցութեան ասպարեզում պարտութիւն կրի թուրքից, այն էլ‘ նրա հետամնաց-ատրպէյճանցի տեսակից։ Որովհետեւ անաւարտ պատերազմի  պայմաններում ծաւալուող  հեռակայ մրցակցութեան մէջ պարտուել հակառակորդին‘ նշանակում է բացել նոր պատերազմի դուռը։ Աւելին‘ պէտք չէ մոռանալ, որ երբ հակամարտող կողմերի միջեւ առկայ համեմատելի ցուցանիշներն աստիճանաբար անհամեմատելի են դառնում, ապա նոր դիմակայութեան մեջ դրութիւնը չեն կարող փրկել անգամ զանգուածային խիզախութիւնն ու ինքնազոհութիւնը։ Ուստի 1990-ականների վերջերին ու մանաւանդ 2000-ականներին որքան աւելի առարկայացաւ մեր հակառակորդի ուժերի ու հնարաւորութիւնների աճի միտումը, այնքան Հայաստանի ղեկավարների մօտ ուժեղացաւ այդ ամէնը ոչ թէ սեփական ջանքերով, այլ երրորդ կողմի, տուեալ պարագայում‘ Ռուսաստանի ռազմատեխնիկական աջակցութեամբ փոխհատուցելու ձգտումը։
Ո՞րն էր խաղաղ մրցակցութեան ասպարէզում մեր պարտութեան պատճառը‘ սեփական հնարաւորութիւնների պակա՞սը, դրանք իրացնելու ցանկութեան բացակայութի՞ւնը, թէ՞ մէկ այլ‘ աւելի կարեւոր գործօն։ Տարբեր փորձագէտների ուսումնասիրութիւնները, այդ թւում‘ »Վէմ« հանդէսում հրապարակուած  նախորդ գնահատականները  առարկայական փաստերով ցոյց են տուել, որ անցած տասնամեակներում ո՛չ հնարաւորութիւնների պակաս ենք ունեցել եւ ո՛չ էլ համապատասխան ցանկութիւնն է բացակայել, գոնէ հրապարակային քաղաքականութեան մակարդակում։ Աւելին‘ 1998-ի իշխանափոխութեան շրջանում տնտեսական մրցակցութեան մէջ հակառակորդին յաղթելու խնդիրը ձեւակերպուել է անգամ որպէս ռազմավարական առաջադրանք, որն այդպէս էլ մնացել է ցանկութիւնների ոլորտում։ Ուստի երբ անցած տասնամեակներին ոմանք անզօր կերպով մեզ մատնացոյց էին անում Ատրպէյճանի նաւթը կամ կազը, որոնք համաշխարհային ասպարէզում վաղուց արդէն դադարել են լինել պետութիւնների մրցունակութիւնը պայմանաւորող վճռորոշ գործօններ, հայ հանրութեան մտածող մասի համար աւելի ու աւելի ակնյայտ էր դառնում, որ մենք չունենք սեփական հնարաւորութիւնների իրացման ցանկութիւնը ռազմավարական քայլերի վերածելու վճռանակութեամբ լցուած ազգային-պետական ընտրախաւ։ Ղարաբաղեան շարժման բովով անցած եւ նրա յաղթանակները սեփական դրօշը դարձրած Հայաստանի երրորդ Հանրապետութեանբ նոր, բայց իրականում հին պետական վերնախաւն անցած տարիներին մեր հանրութեանն ապացուցել է, որ ինքը ոչ միայն չի վերածուել ազգային-պետական ընտրախաւի, այլեւ հետեւողականօրէն խոչընդոտել է դրա ձեւաւորման գործին։
Ժամանակը ցոյց տուեց, որ Ղարաբաղեան շարժման գաղափարական ու բարոյական արժէքների իրական կրողներին ասպարէզից դուրս մղած, իսկ 1990-ականների կէսերից երկիրը ժողովրդավարութեան ու տնտեսական առաջադիմութեան հունից դէպի կլանային համակարգն ու մենաշնորհային տնտեսութեան բնորդն առաջնորդած անկախ Հայաստանի պետական վերնախաւը, խորհրդային համակարգից մնացած երկու նոյնաբովանդակ »աղբիւրների« միախառնման եւ ապա տարանջատման գործընթացի ծնունդն էր. առաջինը‘ 1960-ականներին Հայաստանում ծաւալուած  ազգային-պահանջատիրական շարժման մեկուսացման  եւ կեղծ- ժողովրդավարական այլախոհութիւն »աճեցնելու« շուրջ 20-ամեայ գործընթացի 1980-ականների »արտադրանքն« էր։ Երկրորդը‘ Խորհրդային Ատրպէյճանի կուսակցական-պետական վերնախաւից 1980-ականների վերջերին տարանջատուած‘ նրա ղարաբաղեան հատուածի »երիտասարդական թեւը«։ Ուստի բնական է, որ այդ վերնախաւը սկզբում զգուշաւոր կերպով, իսկ 1990-ականների վերջերից բացայայտօրէն Հայաստանում սկսեց ներդրնել ԽՍՀՄ-ի կեդրոնացուած տնտեսութեան »տխուր ժառանգութիւնը«‘ այն մենաշնորհային համակարգը, որը շնորհիւ ահռելի բնական պաշարների, 1990-ականների վերջերից ժամանակաւոր ծաղկում էր ապրում Ռուսաստանում։ Ընդ որում, եթէ Ռուսաստանում ու նաեւ Ատրպէյճանում գոյութիւն ունէին նման համակարգի ձեւաւորման համար անհրաժեշտ բնական պաշարներ, ապա Հայաստանում դրանք բացակայում էին։ Անցած 20 տարիներին մեր երկրին վերեւից‘ պետութեան ղեկավարութեան կողմից, պարտադրւում էր »զարգացման« մի այնպիսի բնորդ, որի նպատակը ոչ թէ անկախ կեցութեան հիմքերի ամրապնդումն էր, այլ յետխորհրդային տարածքը »ընդհանուր արժէհամակարգի« շրջանակներում պահելու ցանկութիւնը։ Բնական է, որ նման քաղաքականութեան կիրառումը  նախատեսում էր Հայաստանի ինքնուրոյն զարգացման միակ իրական պաշարի‘ 1970-1980-ականներին մեր երկրում ստեղծուած եւ լուրջ յոյսեր ներշնչող գիտարուեստ-թեքնոլոժիի հնարաւորութիւնների քայքայումը եւ մտաւոր ներուժի զգալի մասի դուրսմղումը։ Ուստի նրանց զարգացման համար անհրաժեշտ դրամական միջոցներն ուղղուեցին 1990-ականների վերջերից մեզանում ծաղկում ապրած դղեակաշինութեան եւ զուարճանքի վայրերի ստեղծման բնագաւառը, այսինքն‘ պարզապէս »հողին յանձնուեցին«։
Մինչդեռ զարգացման որակական պաշարների հաշուարկուած օգտագործման շնորհիւ 1980-ականներին գիտարուեստ-թեքնոլժիի հնարաւորութիւնների եւ մտաւոր ներուժի առումով Խորհրդային Հայաստանի հետ նոյն մակարդակի վրայ գտնուող Մերձաւոր Պալթիկայի հանրապետութիւնները իրենց անկախութեան ընթացքում թռիչքաձեւ զարգացում ապահովեցին, որի արդիւնքում‘ այսօր մօտաւորապէս նոյն‘ 3-3.2 միլիոն բնակչութիւնն ունեցող Լիթվիայի եւ Լաթվիայի պիւտճէները բազմակի անգամ գերազանցում են Հայաստանի համապատասխան տուեալները։
Անլուրջ է այս ամէնի մէջ Ղարաբաղեան շարժմանը »մեղադրելը«, որովհետեւ նրանից ծնուած ազգային եռանդը միայն ու միայն առաջընթացին նպաստող գործօն էր։ Հաշուարկները ցոյց են տալիս, որ որակական պաշարների‘ տեխնոլոգիական ու մտաւոր հնարաւորութիւնների գործարկման համար էական չէր նաեւ Հայաստանի մասնակի շրջափակման փաստը։ Միակ էական գործօնը անկախացած Հայաստանի նոր, բայց իրականում հին պետական վերնախաւի անհամապատասխանութիւնն էր արդիական պետութեան ձեւաւորման հիմնախնդրին։ Ժամանակը ցոյց տուեց նաեւ, որ նրա երկու թեւերը իրենց »պարտուողական« ու »յաղթողական« կեցուածքների դիմակայութեան նմանակումներով ծառայում էին Ղարաբաղեան հիմնահարցի շահարկման միջոցով Հայաստանը աշխարհաքաղաքական պատանդի վերածելու խնդրի լուծմանը։ Նոյն շինծու օրակարգի ծնունդն էր նաեւ ազգը »հայաստանցիների« ու »ղարաբաղցիների« բաժանելու գործընթացը, ինչը թոյլ տուեց է՛լ աւելի կառավարելի դարձնել »պարտուողականների« եւ »յաղթողականների« դիմակայութիւնը, որի վերջին‘  2008-ի Մարտ-ի Մէկ-ի արարից յետոյ երկիրն ընկղմուեց  լճացման ու կատարեալ պարապուրդի  գիրկը։
Իսկ 2008-ից յետոյ »վայելքների շրջանը« թեւակոխած Հայաստանի նոր-հին վերնախաւը անցած 5 տարիներին փաստօրէն փող աշխատելուց բացի որեւէ այլ նպատակ չունէր, ուստի եւ  փողապետութեան վերածուած երկիրը ներքաշեց հայ-թրքական արձանագրութիւնների եւ այլ ձախողուած գործարքների մէջ։ Աւելին, տնտեսական ճգնաժամի ու լճացման պայմաններում, այս շրջանում երկրի արտաքին պարտքի գրեթէ եռապատկման »համաշխարհային ռեկորդը« սահմանած Հայաստանից շարունակուող արտագաղթը վերածուեց զանգուածային փախուստի։ Եւ համընդհանուր յուսալքութեան մթնոլորտում աննկատ կերպով մօտեցած Ղարաբաղեան շարժման 25-ամեակը, եզրափակելով մեր նորագոյն պատմութեան 25-ամեայ շրջափուլը, ակնյայտ դարձրեց Հայոց պետականութեան հիմքերի քայքայման գործընթացը։
Ախտորոշումը պարզ է. Ղարաբաղեան շարժման եւ պատերազմի արդիւնքում Հայաստանը մի կողմից‘  Տէ-Ժիւրէ անկախացել է, իսկ  Տէ-ֆաքթօ նաեւ հայրենի տարածքներ է ազատագրել, բայց միւս կողմից‘ Շարժման ընթացքում Հայաստանին ու Ղարաբաղին պարտադրուած նոր-հին վերնախաւի միջոցով աստիճանաբար սկսել է զրկուել սեփական ճակատագիրը տնօրինելու հնարաւորութիւնից։
Իսկ ախտաճանաչումն աւելի բարդ է. մեզանում անկախութեան տարիներին ակնյայտ է դարձել երկրի զարգացման ներքին ազդակներն արթնացնող կենսական եռանդի թուլացման միտումը, ինչը հնարաւորութիւն է տուել Հայաստանի պետական վերնախաւին իրական խնդիրների լուծումը փոխարինելու ազգային արժէքների ու խորհրդանշանների շուրջ թատերականացուած նմանակումներով (իմիտացիաներով)։ Դեռեւս 20-րդ դարի սկզբներին  ամերիկացի նշանաւոր գրող Էլճին րոսքլոուսն էր նկատել, որ Հայաստանում »...խորհրդանշանները կազմում էին կեանքի էութիւնը« ։ Խորհրդանշաններն, իսկապէս, սրբազան տարածք են մեզ նման հին ժողովուրդների համար, որովհետեւ իբրեւ հաւաքականութիւն յաճախ գոյատեւել ենք դրանք թապուների վերածելու, այլ ո՛չ թէ մեր հետագայ զարգացման ազդակները դարձնելու միջոցով։ Անկախութիւնն ակնյայտ է դարձրել, որ մեզանում չի ձեւաւորւում ազգային արժէքների ու խորհրդանշանների էութեան ընկալումը, ինչը  պետութեան համակեցական տեսլականը յստակեցնելու վճռորոշ պայմանն է։  Մնալով յիշողութեան դաշտում‘ չենք կարողանում »ռացիոնալացնել« արժէքներն ու խորհրդանշանները‘ որպէս հին հնարաւորութիւնները »բացելու« նոր պատուհաններ։ Ուստի օգտուելով դրանից, Հայաստանը ղեկավարող նոր-հին վերնախաւը մեր հաւաքական նպատակները շարունակաբար վերածում է վեհ, բայց խիստ անորոշ կարգախօսների եւ դրանք ծառայեցնում իր նպատակներին։
Այս համատեքստում վերջինիս յաջողուել է ստեծել նաեւ Ղարաբաղեան շարժման իտէալներին  հաւատարմութեան իր կեղծ յղացքը, որը հիմնուած է ոչ միայն ժողովրդի յաղթանակի իւրացման, այլեւ ժողովրդին յաղթելու նպատակադրումի վրայ։ Համաձայն այդ յղացքի‘ ազգային հպարտութեան խորհրդանշան Ղարաբաղը մի իւրայատուկ ինդուլգենցիա է, որն ամէն անգամ ապահովում է Հայաստանի պետական վերնախաւի մեղքերի թողութիւնը։ Մինչդեռ, իրականութիւնն այն է, որ նման սրբազնացուած խորհրդանշանն ի չարս օգտագործելու միջոցով երկրի զարգացման ու հզօրացման ընթացքի կասեցումը »հեռակայ մահավճիռ« է հենց իր‘ կենդանի ու շնչող Ղարաբաղի համար։ Երբ հակառակորդն ուժեր է կուտակում,  հասարակութեանը մոլորեցնելու այդօրինակ գործելակերպը նրան շեղում է այն իրողութեան գիտակցումից, որ 1994-ի Մայիսից սկսած‘ Շարժման իտէալներին մեր հաւատարմութեան աստիճանը չափւում է միայն ու միայն ներքաղաքական ու ներազգային օրակարգերի կոնկրէտութեամբ ու յստակութեամբ։
Նման պայմաններում այսօր‘ Ղարաբաղեան շարժման սկզբնաւորումից 25 տարի անց, արթնացել է երկրի գահավիժող ընթացքից անհանգստացած Հայաստանի քաղաքացիների ինքնապահպանման բնազդը, որոնք »ընտրութիւններում« ձեռք բերուող »բարիքներով« պարբերաբար հաճոյք ստանալու փոխարէն յանգել են սեփական ճակատագրին տէր կանգնելու անհրաժեշտութեան գիտակցմանը: Այսինքն‘ ժողովուրդը բնազդաբար սկսել է ըմբռնել իր իսկական բովանդակութիւնից‘ մարդուց դատարկուող ազգային արժէքների ու խորհրդանշանների իռացիոնալ պաշտամունքի շահարկումից բխող վտանգները։
Ուստի ստեղծուած իրավիճակում մեծագոյն կամք ու նաեւ զգուշութիւն է հարկաւոր մի կողմից‘ քաղաքացիական գիտակցութեան վերելքի եւ ինքնակազմակերպման ճանապարհով ներքին բարեփոխումների հասունացած խնդիրը տեղից շարժելու, իսկ միւս կողմից‘ արտաքին ճակատում »կտրուկ շարժումներից« խուսափելու համար։ Այս բարդագոյն առաջադրանքն իրականացնելու գործում Հայաստանի ու հայութեան հիմնական դաշնակիցը  ժամանակն է, որն առայժմ բարեհաճ է մեր հանդէպ։
Ամփոփելով Ղարաբաղեան շարժման 25-ամեակի հաշուեկշիռը, պարտաւոր ենք կրկին ու կրկին խոստովանել դառն ու ամօթալի ճշմարտութիւնը. պատերազմում ձեռք բերուած փայլուն յաղթանակից յետոյ‘ խաղաղ մրցակցութեան մէջ, հազարամեակների պատմութիւն ունեցող քաղաքակրթութիւնը պարտուել է երկու-երեք սերունդ առաջ Մուղանի տափաստաններում ու յարակից լեռներում խաշնարածութեամբ զբաղուող, իսկ այժմ նաւթահորերում »սեւ ոսկի« արդիւնահանող հարեւան բարբարոսներից ու կիսաբարբարոսներից, որոնց պապերը  մի քանի տասնամեակ առաջ չգիտէին անգամ, թէ ի՞նչ է դրամը, ուստի եւ սեփական հարստութիւնը չափում էին...ոչխարների գլխաքանակով։ Այդ պատճառով ակնյայտ է դառնում, որ եթէ 1990-ականներին նրանց արշաւանքը ետ ենք մղել հիմնականում մեր սեփական ներուժ-կարողականութեան շնորհիւ, ապա այդ թանկագին ձեռքբերումը ներկայումս պահպանւում է հիմնականում արտաքին ուժերի բարենպաստ դասաւորութեան հետեւանքով։ Իսկ դա նշանակում է, որ մեր առջեւ առայժմ բաց է ներքնապէս մաքրուելու եւ ամրապնդուելու թերեւս վերջին ժամանակային պատուհանը։
Ուրեմն‘ հաւատարմութիւնը Ղարաբաղեան շարժման իտէալներին հրամայաբար պահանջում է 1988-ի օրինակով նորից սեփական կամքը պարտադրել Հայաստանի պետական վերնախաւին‘ նրան դարձնելով ոչ թէ արտաքին իրողութիւնների, այլ հայ ժողովրդի պատանդը։ Դա է 1988-ին սկսուած Ղարաբաղեան շարժման այն անանց խորհուրդը, որը խիստ արդիական է մեր օրերում:
Հակառակ դէպքում Հայաստանի համար բարենպաստ աշխարհաքաղաքական իրավիճակի փոփոխութիւնից յետոյ, Ղարաբաղեան շարժման ու պատերազմի արդիւնքում առաջին անգամ  հիմնաւորապէս ձախողուած մեր հարեւան  բարբարոսներն ու կիսաբարբարոսները իրենց հերթական արշաւանքը կը ձեռնարկեն մեր ժողովրդի դէմ, կÿոչնչացնեն կամ դուրս կը մղեն նրան եւ ազգային արժէքների ու խորհրդանշանների »պատկերասրահից« այդպէս էլ ռէալ իրականութիւն չտեղափոխուած քաղաքակրթութեան աւերակների վրայ կÿամրապնդեն իրենց ցեղասպան պետութիւնը, որի դէմ ուղղուած բողոքի ցոյցերի մէջ աստիճանաբար կը մարի հերթական անգամ սեփական հողից կտրուած հայոց կենսական եռանդի մնացած մասը։

Խմբագրական »Վէմ«ի

« Back

         
       Kantsasar Weekly  Diario Armenia